Առանց ՌԴ նախագահի անձնական միջամտության` ողջ Արցախը կարող էր հանձնվել Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News 

քոչարյան

Հայաստանում գիտակցում են երկրի անվտանգության երաշխավորման հարցում ՌԴ ունեցած դերակատարումը: Այս կարծիքին է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում, պատասխանելով դիտարկմանը` համամի՞տ է, որ Հայաստանի անվտանգության իրական երաշխավորը ՌԴ-ն է, և ոչ ՆԱՏՕ-ն, ոչ Արևմուտքը որևէ խնդրի դեպքում նրան չեն օգնի:

«Ուղղակի տեսեք՝ քաղաքական, ռազմաքաղաքական դաշինքների առումով որտեղ է Հայաստանը: Ասվածն օբյեկտիվ իրականություն է, և Հայաստանում դա գիտակցում են: Հայաստանը ՀԱՊԿ-ում է, ԵԱՏՄ-ում, սա խոսում է այն գնահատականի մասին, որ կա Հայաստանում՝ տարածաշրջանային խնդիրների, հարևանների հետ հարաբերությունների, առկա մարտահրավերների և սպառնալիքների վերաբերյալ»,- ասել է նա:

Հարցին` կարելի՞ է պնդել, որ առանց ՌԴ մասնակցության, ԼՂ վերջին` 44-օրյա պատերազմի հետևանքով ամենայն հավանականությամբ ողջ Լեռնային Ղարաբաղը կհանձնվեր Ադրբեջանին, Քոչարյանը պատասխանել է.

«Եթե չլիներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ անձնական միջամտությունը Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում, ապա նման ելքը շատ հնարավոր կլիներ»:

--00--ԱԹ