ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ դրոշի փոխարինման արարողություն։ Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
«ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ դրոշի փոխարինման արարողություն և ԱՄՆ դեսպանատան տարածքում բարձրացված ու հպարտ փողփողացող դրոշը փոխարինվեց նորով։
Այս արարողությունը երկար տարիների պատմություն ունի ու կառույցից կառույց ձևավորված են դրոշի փոխարինման ուրույն ավանդույթներ, որոնց հիմքում դրոշի հանդեպ հարգանքն է՝ որպես մեր պետական սուրբ խորհրդանիշ։ Դրոշի փոխարինման մասին բանաձև առաջին անգամ ընդունեց Ամերիկյան լեգեոնը 1937 թ․, որից հետո շատ կառույցներ դրոշը նորով փոխարինելիս հետևել են այդ արարողակարգին։
Մեր Ծովահետևակային ջոկի զինծառայողները մեծ ակնածանքով ու հարգանքով հանեցին դրոշը, որը պատկերավոր ասած «պաշտոնաթող» դրոշ է արդեն։ Իսկ թե ինչ հետագա ճակատագիր կունենա այս դրոշը, կորոշվի ավելի ուշ։ Մաշված կամ օգտագործումից հանված դրոշների օգտահանման տարբեր եղանակներ կան, սակայն բոլոր դեպքերում հանդես է բերվում արժանավայել մոտեցում։
ԱՄՆ դրոշի բարձրացման կամ մաշված դրոշների օգտահանման կանոնների մասին կարող եք իմանալ ավելին անցնելով հետևյալ հղումներով՝ https://bit.ly/3e8EFk3 (դրոշի նորմեր) և https://bit.ly/3ebVXgf (մաշված դրոշներ օգտահանման կանոններ)»,-գրել է նախագահը։
--00—ԼՄ