Հայաստանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարները հանդիպել են Դուշանբեում․ ի՞նչ են պայմանավորվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

ախ

Դուշանբեում անցնող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակում կայացավ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդայի հանդիպումը:

Հանդիպման մեկնարկին Արմեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Նասրուլլո Մախմուդզոդային հայկական պատվիրակության ջերմ ընդունելության և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Կողմերը ընդգծեցին այն հանգամանքը, որ սա առաջին երկկողմ պաշտոնական հանդիպումն է երկու պետությունների ԱԽ քարտուղարների միջև:

Արմեն Գրիգորյանը նշեց, որ մեր պետությունները արդեն երկար ժամանակ է ինչ հաջող աշխատանք են ծավալում ՀԱՊԿ շրջանակներում և համոզմունք հայտնեց, որ ժամանակն է նաև երկկողմանի ձևաչափով հարաբերությունների ակտիվացման համար:

Հայ-տաջիկական համագործակցության զարգացման նպատակով պարոն Գրիգորյանը իր տաջիկ գործընկերոջ հետ կիսվեց ՀԱՊԿ շրջանակներում գործընկերների հետ երկկողմ համագործակցության կուտակված փորձով և իրենց արդյունավետությունը արդեն ցույց տված մեխանիզմներով, մասնավորապես նշելով ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԽ գրասենյակների միջև կնքվող համագործակցության պլանների մասին: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը Նասրուլլո Մախմուդզոդային առաջարկեց սկսել երկկողմ աշխատանքներ նման փաստաթղթի մշակման նպատակով:

Կողմերը վստահություն հայտնեցին, որ նման փաստաթղթի առկայությունը լավ հիմք կդառնա երկու երկրների միջև անվտանգության ոլորտի մի շարք ուղղություններով փոխշահավետ աշխատանքների համար:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս