Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ․ Զախարովան լուսանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

նկար

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում ևս մեկ լուսանկար է հրապարակել Երևանից։ Ըստ այդմ՝ աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի։ 

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակն ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում գտնվող հյուրանոցի սրճարանից և կից գրառում էր արել. «Բարի՛ լույս, Երևա՛ն»։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Երևան է ժամանել ՌԴ ԱԳ ղեակավար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունը։ Նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարարի ժ/պ Արա Այվազյանի հետ։ Վերջինիս հետ բանակցություններն արդեն մեկնարկել են։

--00—ԼՄ