Տեր-Պետրոսյանի բառապաշարով ասած՝ նա ավազակապետական հեղափոխության է ձգտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ասում է, որ եթե առաջարկ ստանա լինել հաջորդ ԱԺ-ում, ապա շարունակելու է իր աշխատանքը: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ իրենց հասցեին հնչող անգամ ամենավատ գնահատականներն ու մեղադրանքները չեն կարող հիասթափեցնել, միևնույնն է, իրենք թույլ չեն տալու, որ «գիշատիչները» նորից գան իշխանության:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկ-հայտարարությանն՝ ուղղված ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ընդգծեց. «Տեր-Պետրոսյանի բառապաշարով ասած՝ նա ավազակապետական հեղափոության է ձգտում»:

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահն առաջարկել էր միավորվել ու միասնական դաշինքով մասնակցել հունիսի 20-ին նախանշված խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

Մանրամասները՝ տեսանյութում։