Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է չկայանալ Ստամբուլում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

սպորտ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը Ստամբուլի փոխարեն կարող է անցկացվել այլ վայրում: Այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասած երկու անգլիական թիմերի համար նախընտրելի է եզրափակիչ հանդիպումն անցկացնել Լոնդնոի «Ուեմբլի» մարզադաշտում: Այս կերպ թիմերը կխուսափեն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած թռիչքյաին խնդիրներից: Խնդիր է նաև այն, որ Covid-19-ը մեծ տարածում ունի Թուրքիայում:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչում կմրցեն «Մանչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ն: Հանդիպումը նախատեսված է մայիսի 29-ին: