Դու բարոյական և օրինական իրավունք չունես հայ ժողովրդի անունից որևէ բան ստորագրելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

նկար

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում գրառում է արել Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթի մասին:

«Այսօր Գերագույն Սուտասանը խոստովանական ցուցմունք է տվել ստորագրվելիք փաստաթղթի մասին և հաստատել իմ կողմից ինչպես Facebook-ում, այնպես էլ այստեղ բարձրաձայնված թեզերը:

Ելնելով վերոնշյալից՝ ես պատասխանատվությամբ հայտարարում եմ.

1. Դու բարոյական իրավունք չունես հայ ժողովրդի անունից որևէ բան ստորագրելու: Դու կապիտուլյանտ ես, որը պլանավորել, իրականացրել և մեզ է փաթաթել պարտությունը:

2. Դու օրինական իրավունք չունես նման փաստաթուղթ ստորագրելու: Դու ժամանակավոր պաշտոնակատար ես, ոչ թե՝ վարչապետ: 

3. Ո՛չ Նիկոլի, ո՛չ նրա հանցակիցների որևէ խոսքին չի կարելի հավատալ: Նրանք չեն կարող չստել:

4. Քանի դեռ չեն հրապարակվել բոլոր նախորդ գաղտնի համաձայնությունների արձանագրությունները, բոլոր խոսքերն անիմաստ են:

Անասո՛ւն, այսօր դու երկու պարտավորություն ունես. ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից դուրս շպրտել և դադարել առևտրի առարկա դարձնել այն հողը, որի վրա մենք կառուցելու ենք մեր ապագան»,-գրել է Միքայել Մինասյանը և հավելել #antinikol հեշթեգը:

Հիշեցնենք, որ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տարածած փաստաթուղթը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու համար Ալիևի առաջ 3 նախապայման է դրել՝ հետ քաշել ադրբեջանական զորքերը Հայաստանից, մինչև ընտրությունները գոնե մի քանի գերի վերադարձնել և հնարավորինս անորոշ դարձնել 6 գյուղերի փոխանցման ձևակերպումները՝ իր հեշտ վերընտրությունն ապահովելու համար:

--00—ԼՄ