Մոտ 200 հրեա համերաշխությունն են հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը և հայ համայնքին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News  

հրեաներ

Մայիսի 23-ին, Երուսաղեմի Հայկական թաղամաս այցելեցին մոտ 200 հրեաներ՝ տարբեր կազմակերպություններից և հանդիպեցին օրեր առաջ հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդների կողմից հարձակման ենթարկված Տիրան աբղ. Հակոբյանի և Արբակ աբղ. Սարուխանյանի հետ:

Հանդիպման ընթացքում նրանք ներողություն խնդրեցին կատարված դեպքի համար և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնեցին Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը և հայ համայնքին:

Քննարկվեց նաև նման դեպքերի դեմ պայքարելու միջոցներ մշակելու հարցը:

--00—ՄՀ