Ադրբեջան արհեստածին կազմավորումը չի կարող հավակնել նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտարարելով, որ Ադրբեջանի Հանրապետություն արհեստածին կազմավորումը չի կարող հավակնել նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքին։

«Կրկին կուզենայի հիշեցնել, որ Ադրբեջանական Հանրապետություն հորջորջվող արհեստածին կազմավորումն ինքն իրեն պաշտոնապես հռչակել է 1918-20 թթ. թուրքական սվինների վրա առաջին անգամ աշխարհի քարտեզին հայտնված Ադրբեջանական Ժողովրդական Հանրապետության իրավահաջորդ։

Այս առումով այն որևէ դեպքում չի կարող հավակնել նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքին՝ ընդ որում, ոչ միայն Հայաստանում իբր անկլավների առումով, այլև իր ներկայիս բուն տարածքի որոշ հատվածներում, որովհետև 1918-20 թթ. ԱԺՀ տարածքը և սահմանները եղել են խիստ անորոշ»,-գրել է իրանագետը։

--00—ԼՄ