Իրենց տոներից զրկված երեխաների տոնը խանգարելու կոչերը դուրս են բարոյական նորմերից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Արայիկ Հարությունյան

Վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հանրապետության հրապարակում երեխաների տոնին նվիրված համերգը թույլ չտալու կոչերին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Քաղաքականությունը քաղաքականությամբ, բայց քովիդի և պատերազմի պատճառով մեկ տարի շարունակ իրենց տոներից զրկված երեխաների տոնը խանգարելու կոչերը դուրս են բոլոր բարոյական նորմերից:

Հայաստանի տարածքում այսօր բազմաթիվ համերգներ են լինելու, բայց որոշել են Հրապարակի համերգը խանգարել: Հետաքրքիր է՝ ինչու՞: Սթափվե՛ք...»։

--00--ԱՀ