Հայտնի են մարտի ոչ աշխատանքային օրերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

ոչաշխատանքայինօրեր

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն մարտի 8-ը նշվում է որպես կանանց տոն, որը ոչ աշխատանքային օր է:

Այս տարի մարտի 8-ը կիրակի օր է․ աշխատանքային շաբաթը փոփոխությունների չի ենթարկվի։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի կողմից ստորագրված «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» հրամանով սահմանվում են նաև դպրոցականների գարնանային արձակուրդի օրերը:

Հրամանի՝ 13, 14 և 15-րդ կետերի համաձայն, ուսումնական պարապմունքների ընթացքում.

1-ին դասարանցիների համար գարնանային արձակուրդները կլինեն 2020թ. մարտի 16-ից 29-ը ներառյալ,
2-րդ դասարանցիների համար գարնանային արձակուրդները կլինեն 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ,
3-12-րդ դասարանների սովորողների համար գարնանային արձակուրդները կլինեն 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ: