Արմեն Սարգսյանին տոների առթիվ շնորհավորել են Վրաստանի նախագահն ու վարչապետը

 ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30,  24News 

նախագահներ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: 

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հայաստանի նախագահին շնորհավորել է նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: 

--00--ԱԹ