ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 29, 24News
Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ֆեյբուքում տեսանյութ է հրապարակել՝ հորդորելով սիրել հայրենիքը:
«Մենամարտին պատրաստվելը պատասխանատու պահ է, բայց ոչ պակաս պատասխանատու է ներկայացնել երկրի դրոշն ու զինանշանը։ Սիրեք ձեր Հայրենիքը»,- լուսանկարին կից գրել է Միհրան Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Հարությունյանը երկրորդ հաղթանակն էր տարել MMA-ում (խառը մենամարտեր) և հաղթանակը նվիրել Շառլ Ազնավուրին։
Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգը դուրս չէր եկել 2016 թվականի Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, եզրափակչում կողմնակալ մրցավարության պատճառով պարտվեց: 29-ամյա մարզիկի հակառակորդն այդ մենամարտում սերբ Դավոր Շտեֆանեկն էր։