Արցախում քննարկվել են հայկական մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 24-ին ընդունել է Արվեստի պատմության և արվեստի սոցիոլոգիայի դոկտոր Ալեն Նավարա-Նավասարդյանին և Լիոնի Կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Մաքսիմ Եվադյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման և մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատների ջանքերը համակարգելու ուղղությամբ աշխատանքները։

--00—ՄՀ