Երևանի քաղաքապետարանը տարհանում է չսահմանաված վայրում կայանված շրջիկ առևտրի կետերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

նկար

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ոչ սահմանաված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերն արդեն տարհանվում են։

«Երևանի քաղաքապետարանը սկսել է ինտենսիվ կերպով տարհանել նաև ոչ սահմանաված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը։

Շրջիկ առևտրի համար քաղաքի ավագանին, ի կատարումն ԱԺ ընդունած օրենքի, հատուկ վայրեր է սահմանել, որտեղ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է գրանցվել arevtur.yerevan.am կայքում։ Չգրանցված շարժական կետերը կտարհանվեն՝ համապատասխան իրավական հետեւանքներով հանդերձ:

Կայքում հասանելի է շրջիկ առևտրի մասին ամբողջ տեղեկատվությունը»,-գրել է նա և կից լուսանկար հրապարակել։

--00—ԼՄ