Հակոբ Կարապետյանը լքում է Երևանի քաղաքապետի խոսնակի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում նշել է, որ դադարել է աշխատել խոսնակի պաշտոնում: 

«Շնորհակալ եմ քաղաքապետարանի աշխատակազմի գործընկերներիս, շնորհակալ եմ լրատվամիջոցների գործընկերներիս՝ համատեղ աշխատանքի համար:

Շնորհակալ եմ քաղաքապետ Հայկ Մարությանին՝ վստահության և այս անփոխարինելի փորձառության հնարավորության համար»:

--00--ԱԹ