Ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ՍԴ նիստը կշարունակվի վաղը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

սդ

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը կշարունակվի 2021 թվականի հուլիսի 14-ին, ժամը 11:00-ին։ Այս մասին հայտնում է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:

Կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ Եզրափակիչ ելույթների համար սահմանվել է առավելագույնը 30 րոպե ժամկետ։

--00--ԱԹ