Հնաբերդում՝ տան հողամասում, ապօրինի աճեցված, մշակված կանեփի 15 թուփ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

«Նելեգալ-2021» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Արտաշատի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության մասին օպերատիվ տեղեկություն էին ստացել։

Տեղեկությունն իրացվեց հուլիսի 6-ին։ Արարատի մարզի Հնաբերդ գյուղի տներից մեկի հողամասում հայտնաբերվեց ապօրինի աճեցված, մշակված ու խնամված կանեփի 15 թուփ, որոնք ուղարկվել են փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։

--00—ԼՄ