ԱԱԾ-ի առաջվա կոլեգաներս ինձ կարոտել են․ «Ալֆա» ջոկատը բերման ենթարկեց ԶՊՄԿ աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News 

«Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանն ա՝ Ալֆայի Չիկոն։ Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ով անցավ ողջ պատերազմը՝ ստանալով հրազենային վիրավորում պարանոցի հատվածում, և միայն հրաշքով ողջ մնաց։ Չնայած առողջական խնդիրներին, մի քանի լուրջ վիրահատությունների՝ թե Ապրիլյան ու թե վերջին պատերազմի առաջին օրերից եղել է Արցախում։ 20 տարի ծառայել է Ազգային անվտանգության ծառայությունում, կանգնած է եղել հայկական «Ալֆա» ջոկատի կերտման ակունքներում։ Պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ ԱԱԾ և ոստիկանության բազմաթիվ պատվոգրերով, ԱԱԾ հոբելյանական մեդալով: Թոշակի անցնելուց հետո աշխատում է ԶՊՄԿ-ում՝ որպես անվտնագության դեպարտամենտի ղեկավար։ Այսօր «Ալֆան» նրան բերման է ենթարկում՝ առանց որևէ պատճառի կամ բացատրության՝ փաստացի կատարելով քաղաքական պատվեր։ Լրագրողը հարցնում է՝ ինչի՞ համար են Ձեզ տանում, ժպտալով ասում ա եսիմ, երևի կարոտել են նախկին կոլեագներս

Հ.Գ. երկերոդ նկարը արցած է վիրավորումից կարճ ժամանակ անց»։ 

--00—ՄՀ