Սուքիասյանը կրակել է իր ծանոթի կնոջը հայհոյողին․ պաշտպանը հերքում է ՔԿ-ի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, կալանավորվել է։

Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ Ռոբերտ Սուքիասյանը երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու համար պարզաբանումներ ստանալու նպատակով հուլիսի 18-ին Ամիրյան փողոցում վիճաբանել է Նարեկ Կարապետյանի հետ։

Վիճաբանության ընթացքում Ռոբերտ Սուքիասյանը նախ գլխով, ապա՝ բռունցքով, հարվածել է Կարապետյանի դեմքին, որից հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է իրեն պատկանող «BROWNING» տեսակի մարտական ատրճանակը, ապա դրանից 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ՝ գետնին՝ շրջապատում գտնվող անձանց մոտ առաջացնելով վախի մթնոլորտ:

Մինչ հեռանալը Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք։

Եղբոր հետ կապված միջադեպին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Խաչատուր Սուքիասյանը՝ դատապարտելի համարելով հարաբերությունների պարզման նման բարքը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00--ԿԿ

Տեսանյութեր