Հարձակվում են երկրի վրա, իսկ Փաշինյանը ներսում ասֆալտին փռելու գործընթաց է սկսում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

«Ես Արևմուտքի հետ չեմ միանա Ռուսաստանի դեմ, քանի որ դա կլինի մեր մահը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը։ 

Նրա համոզմամբ, դեպի Արևմուտք ձգտողները պետք է հասկանան, որ մեր արևմուտքը Թուրքիան է։

Ըստ բանաստեղծուհու, որոշ մարդկանց համար կենդանիների իրավունքներն ավելի կարևոր են, քան պետական շահը։

Խոսելով գործող իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ նա նշեց, որ հարձակվում են երկրի վրա, իսկ Փաշինյանը ներսում ասֆալտին փռելու գործընթաց է սկսում․

«Նա, փաստացի, պատերազմից առաջ խաթարել է համերաշխությունը և քանդել ազգային անվտանգության համակարգը»,-հավելեց Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ

Տեսանյութեր