Ահավոր ա, ապրելու չի. ասում են` նորից պետք է տարհանվենք. Սոթքի բնակիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Կրակոցներ լինում են ամեն օր. չի լինում մի օր, երբ չլինեն: Այս մասին 24News-ի հետ զրույցում պատմեց Սոթքի բնակչուհիներից մեկը:

«Իրիկունը ուշ ժամի կրակոցներ են եղել: Վեցին իմացանք, որ երեք զոհ ա եղել, երեք վիրավոր: Վիճակը ահավոր ա, տեսնում եք` սարերում են թուրքերը, ժողովուրդը վախենում են, չենք իմանում`տարհանում են, ինչ են անում, էս ղեկավարությունն ինչ ա մտածում, չենք հասկանում»,- ասաց նա:

--00--ԿԿ