Երեկ և այսօր ադրբեջանցիները կրակել են Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակիցները տարհանվել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

12043369_0_105_1024_681_2072x0_60_0_0_1438ae5a7a7cec48ab413fede87b4a49.jpg

Երեկ երեկոյան ժամը 19:00-ից 23:00 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:

Կրակոցների հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է հանքի աշխատանքը: Գրիգորյանի խոսքով՝ գիշերը, ընդհանուր առմամբ, վիճակը հանգիստ է եղել:

«Առավոտյան կրակոցները նորից վերսկսվել են, որի հետևանքով որոշում ենք կայացրել դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին»,- հայտնեց Գրիգորյանը:

Նրա պնդմամբ՝ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան: Աշխատակիցների շրջանում տուժածներ և վիրավորներ չկան:

Մերի Մանուկյան
--00—ԶՀ