ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը նորից ոչ հասցեական է, սակայն նկատելի է բառակազմի որոշ կոշտացում

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Նարեկ Մինասյան

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԵԱՀԿ ՄԽ Համանախագահներն էլ արձագանքեցին:

Հրադադարը պահպանելու, սադրիչ հռետորաբանությունից հրաժարվելու, եռակողմ պայմանավորվածությունները իրականացնելու կոչերից բացի, ուշադրության է արժանի մի քանի հանգամանք.  

  • Հայտարարությունը, վատ ավանդույթի համաձայն, նորից ոչ հասցեական է, սակայն նկատելի է նաև բառակազմի որոշ կոշտացում:
  • Համանախագահներն ունեն կոնսենսուս՝ բանակցային գործընթացը միանշանակ պետք է վերականգնվի:
  • Առաջարկում են նաև օրակարգ ձևակերպելու հստակ մեխանիզմ՝  կազմակերպել ուղղակի խորհրդակցություններ` առանց նախապայմանների:
  • Կասպրշիկի ու նրա թիմի համար նոր գործ, ավելի ճիշտ՝ նոր գործառույց են փորձում գտնել:
  • 2010թ-ից ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովի անունի փոխարեն հայտարարությունում Իգոր Խովաևի անունն է. հստակ չէ՝ Խովաևը արդեն նշանակվե՞լ է որպես համանախագահ, թե՞ փոխարինում է ժամանակավոր»:

--00--ԱԹ