«ԺՀ» կուսակցությունը դիմել է ՀՀ վարչապետին՝ ակնկալելով ստանալ տեղեկատվություն

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

․

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը դիմել է ՀՀ վարչապետին՝ ակնկալելով ստանալ տեղեկատվություն Google (Google Maps) առցանց որոնողական հարթակում ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի՝ որպես առաջարկվող ուղղություն բացակայության պատճառների վերաբերյալ, ինչպես նաև արդյո՞ք ՀՀ կառավարության կամ պետական գերատեսչությունների կողմից իրականացվում են միջոցառումներ խնդրի կարգավորման ուղղությամբ։

Որոնողական այդ համակարգից ՀՀ տարածքով անցնող միջպետական ճանապարհի՝ որպես առաջարկվող ուղղություն փաստացի բացակայությունը էականորեն նվազեցնում է ՀՀ միջազգային հեղինակությունը, հետևաբար նաև դերն ու նշանակությունը։

ՀՀ վարչապետին ուղղված նամակը և ճանապարհահատվածի տեսապատկերը ներկայացված են ստորև․

--00--ԱՀ