Ադրբեջանը բանակցություններ է սկսում Իսրայելից 2 մլրդ դոլարի սպառազինություն գնելու շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

Իսրայել

Ադրբեջանն Իսրայելից 2 մլրդ դոլար արժողությամբ սպառազինություն գնելու բանակցություններ է սկսում՝ փոխանցում է իսրայելական Israelhayom պարբերականը․ գրել է 1lurer.am-ը։

Նշվում է, որ պաշտոնական Բաքուն բանակցություններ է սկսում Իսրայելի ռազմարդյունաբերական ընկերությունների հետ պայմանագրեր կնքելու նպատակով: Ադրբեջանի ու Իսրայելի միջև նոր գործարքի նպաստող գործոններից են երկու երկրների միջև ռազմական փոխգործակցության խորացումը, ինչպես նաև «Իսրայելում Ադրբեջանի առևտրի ու զբոսաշրջության պալատի բացումը»:

Այս գործարքից բացի, պաշտոնական Բաքուն իսրայելական ընկերությունների հետ այժմ բանակցություններ է վարում նաև բեռնափոխադրող օդանավերի հարցով՝ տարատեսակ սպառազինություն տեղափոխելու համար:

Իսրայելական պարբերականն ընդգծում է, որ միայն բեռնափոխադրման գործարքը, որն ակնկալվում է կնքել առաջիկա ամիսներին, կարժենա հարյուրավոր միլիոն դոլար:

Ավելի վաղ Թուրքիայի անկախ թղթակիցներից մեկը հայտարարել էր, որ Ադրբեջանի առևտրի ու զբոսաշրջության բյուրոյի հիմնադրումն Իսրայելում Ադրբեջանի դեսպանություն բացելու առաջին քայլն է: Այն իրականացնելու դեպքում Ադրբեջանը կդառնա Իսրայելում դեսպանություն ունեցող շիա մեծամասնությամբ երկրորդ երկիրը:  

Մարտի 30-ին էլ Իսրայելում դեսպանություն էր բացել Բահրեյնը:

--00—ՄՀ