Պարզվել է հարսանիքի մեկնելիս վթարի ենթարկված 3 կին վարորդների և 10 վիրավորի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

նկար

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 17-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով «Nissan Tiida» և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաների վարորդների և վիրավորների ինքնությունը, գրում է shamshyan.com-ը։

«Nissan Tiida»-ներից մեկը վարել է Երևանի բնակիչ, 34-ամյա Գոհար Միքայելյանը, մեկ այլ «Nissan Tiida» վարել է Երևանի բնակիչ, 26-ամյա Միռա Մարտիրոսյանը, իսկ «Suzuki»-ն վարել է Երևանի բնակիչ, 35-ամյա Արմինե Ասրյանը։

նկար

Վթարի հետևանքով «Արտաշատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Գ. Միքայելյանը, Ա. Ասրյանը, Մ. Մարտիրոսյանը և վերջիններիս ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 25-ամյա Արմինե Սահակյանը, 22-ամյա Հեղինե Հախնազարյանը, 27-ամյա Հասմիկ Հարությունյանը, Երևանի բնակիչներ, 23-ամյա Մարինե Բարսեղյանը, 28-ամյա Նառա Սարգսյանը, 25-ամյա Աննա Դոխոյանը,  31-ամյա Լիլիթ Նազարեթյանը։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ օգոստոսի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել էին «Suzuki» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաներ։

նկար

Վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

նկար

--00—ԼՄ