Գավառի նախկին օդանավակայանի մոտ 1500 հակ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

նկար

Օգոստոսի 23-ին` ժամը 19:32-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,  որ Գավառ քաղաքի նախկին օդանավակայանի մոտակայքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մոտ 1500 հակ պահեստավորված անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։48-ին, մարվել՝ օգոստոսի 24-ին, 00։44-ին։ Այրվել է մոտ 1500 հակ անասնակեր։

--00—ԼՄ