Աֆղանստանում անհայտ անձինք առևանգել են ուկրաինական ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

Աֆղանստան

Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Ենինը պատմել է, որ անցյալ շաբաթ ուկրաինական ինքնաթիռը, որը պետք է ուկրաինացիներին տարհաներ Աֆղանստանից, առևանգել են անհայտ անձինք և դրանով ուրիշ ուղևորների տարել Իրան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Օգոստոսի 23-ի երեկոյան Աֆղանստանից տարհանվող քաղաքացիներով երրորդ ինքնաթիռն է ժամանել է Ուկրաինա, որի մեջ եղել է 98 ուղևոր, որոնց թվում՝ Ուկրաինայի 41 քաղաքացի:

«Մեր ինքնաթիռն առևանգել են այլ մարդիկ: Անցյալ երեքշաբթի մեզնից փաստորեն գողացել են ինքնաթիռը. այն ուկրաինացիներին տանելու փոխարեն անհայտ ուղևորների խմբով թռել է Իրան»,- Ենինը պատմել է «Գրոմադսկե ռադիո»-ին («Հանրային ռադիո»), սակայն չի հստակեցրել, թե ինչով է ավարտվել միջադեպը:

Նրա խոսքը մեջբերվում Է ռադիոյի կայքում․

 «Քաղաքացիներին տարհանելու մեր հաջորդ երեք փորձերը նույնպես չեն հաջողվել, քանի որ մեր ուղևորները չեն կարողացել հայտնվել օդանավակայանի տարածքում»,-հավելել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարարը:

Ենինը նշել է, որ վերջին շաբաթվա ընթացքում ամբողջ դիվանագիտական ծառայությունը՝ արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի գլխավորությամբ, աշխատել Է «քրաշ-թեստի» ռեժիմով:

 --00—ՄՀ