ԼՂ-ում խաղաղապահները շարունակում են վերահսկողություն իրականացնել սահմնազատման գծում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

խաղաղապահներ

Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթապահ խմբերը զրահատեխնիկայով վերահսկողությու են իրականացրել Լեռնային Ղարաբաղում սահմնազատման գծի երկարությամբ:

Շարժական հերթապահ խմբերը բազմակիլոմետրանոց շրջայց են կատարել БТР-82А ժամանակակից զրահափոխադրիչներով և УРАЛ մեքենաներով՝ հասնելով խաղաղապահների պատասխանատվության գոտում ընդգրկված հեռավոր շրջաններ:

«Հերթապահության շարժական խումբն ամեն օր կատարում է սահմանազատման գծի երկայնքով շրջայց՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայության ցուցադրության, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության նպատակով»,- մեկնաբանել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Իսակովը:

 --00—ՄՀ