Ռուսաստանի ամենահարուստ 25 կանայք․ Forbes-ի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News  

Ֆորբս
Forbes վարկանշային ամսագիրը կազմել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցանկը։

Ցանկում առաջատարը Wildberries առցանց խանութի հիմնադիր Տատյանա Բակալչուկն է, որի կարողությունը գնահատվում է 13 մլրդ դոլար:
 
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի այրի Ելենա Բատուրինան զբաղեցնում է վարկանիշի երկրորդ հորիզոնականը։ Բատուրինայի կարողությունը կազմում է  1,3 մլրդ դոլար, ինչպես և նախորդ տարի:

Աղյուսակի երրորդ հորիզոնականում է  «Группа Черкизово»-ի համասեփականատեր Լիդիա Միխայլովան իր ընտանիքի հետ՝ 1.3 մլրդ դոլար կարողությամբ։  Չորրորդ հորիզոնականում
«Лукойл» ընկերության բաժնետիրոջ Լեոնիդ Ֆեդունի դուստր Եկատերինան է։ Նրա կարողությունը կազմում է 900 մլն դոլար: Աղյուսակի հնգյակում  նորահայտ «Светофор» խանութների ցանցի սեփականատեր Վալենտինա Շնայդերն ու ընտանիքն են։

 

Աղյուսակն ամբողջությամբ՝ այստեղ։

--00—ՄՀ