ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Լաչինի (Քաշաթաղի) շրջանում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ զորավարժությունների հերթական օրը հատուկ նշանակության ջոկատներն իրականացրել են բարդ ռելիեֆով տարածքներում հետախուզություն վարելուն, կապող ճանապարհներին ծուղակներ լարելուն, ինչպես նաև պայմանական հակառակորդին գաղտագողի մոտենալուն ուղղված առաջադրանքներ:
--00--ԿԿ