Նախագահի, վարչապետի ընտանիքները կբուժվեն պետբյուջեից, ԱԺ նախագահը կունենա անձնական բժիշկ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14,  24News

կոլաժ

Վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծ, համաձայն որի`առաջարկվում է պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել Հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը, ինչպես նաև ԱԺ նախագահին ապահովել առանձին բժշկով։

Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ գործող օրենքով հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, իսկ ԱԺ նախագահին` ոչ։ 

Կառավարությունն այդ որոշումն անհասկանալի է որակել և օրենքի լրացմամբ ցանկանում է փոխել այն։

«Հանրապետության նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող) , վարչապետի և նրա ընտանիքի անդամների,Ազգային ժողովի նախագահի և նրա ընտանիքի անդամների համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով,-նշվում է նախագծում։

 --00—ՄՀ