Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Սպորտ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով առայժմ ներկայացնում է Հայաստանը, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքը:

Շախմատի համաշխարհային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն հրապարակել է հոկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը: Արոնյանը 5-րդն է, ինչպես նախորդ ամիս էր: Առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Մյուս հայ շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 68-րդն է, Հրանտ Մելքումյանը` 96-րդը:

--0--ԿԿ