ՄԱԳԱՏԷ-ում հայտարարել են, որ իրենք տվյալներ չունեն Իրանում ուրանի գաղտնի հարստացման մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

մագատե

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել Է, որ տեղեկատվություն չունի, ինչը կարող Է մատնանշել, որ Իրանը համաշխարհային հանրակցությունից գաղտնի ուրան Է հարստացնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ոչ մի տեղեկատվություն չունեմ այն մասին, որ նրանք դրանով են զբաղվում»,-Գրոստին Վաշինգտոնի Սթիմսոն կենտրոնում կայացած ճեպազրույցում պատասխանել Է համապատասխան հարցին:

Նա հավելել Է, որ չի կասկածում Իրանում իրադրությանը համարժեք հետեւելու ՄԱԳԱՏԷ-ի հնարավորություններին, եթե գործակալությանը «թույլ են տալիս դա անել»: «Ես մեծ վստահությամբ եմ վերաբերվում այնտեղ տեղի ունեցողի մասին իմանալու մեր տեսչական համակարգի կարողություններին»,-ասել Է Գրոսին:

--00—ՄՀ