ՔՈՓ թիմը 32-ժամյա վարժանք է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

վարժանք

«Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 32-ժամյա դաշտային վարժանք է անցկացվել Վայք քաղաքում։ Վարժանքի ընթացքում Սյունիքի քաղաքային որոնողափրկարարական թիմը (ՔՈՓ) խաղարկել է գրանցված ուժեղ երկրաշարժի սցենար։

Վարժանքի նպատակն էր՝ ստուգել ՔՈՓ թիմի ունակությունները փրկարարական աշխատանքներում, մասնավորապես՝ պարանային և գործիքների հետ աշխատելու կարողությունները, ինչպես նաև ճշգրիտ հաշվարկել ուժերն ու միջոցներն այդ աշխատանքներում։

Վրանային ավանի ծավալումից անմիջապես հետո փրկարարական խմբերը ստացան համապատասխան տեղամասերի համար նախատեսված փրկարարական գործողությունների վայրերը և 4-ժամյա հերթափոխով կատարեցին փրկարարական աշխատանքներ։ Տեղամասերում իրականացվել է՝ պարանների օգնությամբ տուժածների իջեցում, փլատակների տակ մնացած տուժածներին հատուկ գործիքների օգնությամբ դուրս բերում, ինչպես նաև ամրակապման միջոցով տուժածների շենքից անվտանգ տարահանում։

Վարժանքին մասնակցել են նաև փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը և փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը։

Վարժանքի ավարտին գնդապետ Եմիշյանը ամփոփել է կատարված աշխատանքների արդյունքները, նշել թերություններն ու առավելությունները: Հանձնարարել աշխատել արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ։

--00--ԱԹ

Տեսանյութեր