Մհեր Սեդրակյանի որդին հրաժարվել է պատգամավորության մանդատից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

դավիթ

ԱԺ «Հայաստան» դաշինք խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այդ մասին լուրը 24News-ի հետ զրույցում հաստատել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ տեղեկացնելով, որ պատճառն անձնական է։

Հիշեցնենք, որ Դավիթ Սեդրակյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է։

--00—ԼՄ

Տեսանյութեր