Թուրքիայի և Հարավային Կորեայի միջև երկու նոր պայմանագիր է կնքվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սեուլում երկու պայմանագիր է ստորագրել Հարավային Կորեայի իր գործընկերոջ՝ Չունգ Էուի Յոնգի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Պայմանագրերը վերաբերում են կրկնակի հարկման կանխման և գիտակրթական ոլորտում երկկողմ համագործակցությանը։ Դրանք ստորագրվել են երկու երկրների արտգործնախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումից հետո։

Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Չավուշօղլուն Կորեայի արտգործնախարարի հրավերով այցելել է Հարավային Կորեա։ Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության՝ Կորեայում կայանալիք հանդիպումներում քննարկվելու են Թուրքիա-Հարավային Կորեա հարաբերությունները, մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ։ Այցի շրջանակում Չավուշօղլուին ընդունելու է նաև Կորեայի վարչապետ Կիմ Բու Գյոմը։

--00--ԱԹ

Տեսանյութեր