Մահացել է «Բրիգադա» սերիալի դերասանը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3,  24 News  

գումենեցկի

Քացկեղի հետևանքով մահացել է դերասան Դմիտրի Գումենեցկին, ով հայտնի է «Բրիգադ» հեռուստասերիալում Սաշա Բելիի անվտանգության պետ Շմիդտի դերով։ Դերասանը 49 տարեկան էր։ Այս մասին հայտնում է  5TV.ru-ն։

Ըստ պարբերականի՝ Գումենեցկու մահից կարճ ժամանակ առաջ, առողջական պատճառներով, նա պայմանական վաղաժամկետ ազատվել է Ռյազանի շրջանի խիստ ռեժիմի գաղութից, որտեղ նա պատիժ էր կրում 2015 թվականի սեպտեմբերից՝ թմրամիջոցների մեծ խմբաքանակ պահելու համար։

Արտիստը հասցրել է նկարահանվել նաև «Քնքուշ տարիք», «Բումեր» և «Կյանքի գինը» ֆիլմերում։ Մինչ «Բրիգադ» հեռուստասերիալի նկարահանումները Գումենեցկին հատուկ նշանակության ջոկատի մայոր էր, ինչպես նաև պրոֆեսիոնալ զինվորական՝ ռազմական գործողությունների փորձով։

--00—ՄՀ