Մեր գլխին սարքում ենք՝ նոր թշնամիներ ձեռք բերելով, մեծ աղետի շեմին ենք կանգնած

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Շոկի մեջ ենք, չենք հասկանում՝ ինչ կորցրեցինք, պատմությունից ոչ մի դաս չենք քաղում։ Արցախով մենք կորցրեցինք մեր վերջին խաղաթուղթը, մինչև 2020 թվականը մի քանի խաղաթուղթ ունեինք, պատերազմից հետո մնաց մեկը՝ Արցախում արցախցիների լինելը, դա էլ կորցրեցինք, էլ ոչինչ չունենք, աննախանձելի վիճակում ենք։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանը։

«Երկու մեծ փիղ, որ կռվում են, մանր կաթնասունները չպետք է ոտքերի տակ ընկնեն, վերջին տարիներին խուսափեցինք, բայց հիմա չենք կարողանա խուսափել։ Միջազգային իրավունքը չի գործում, չգիտենք ինչից բռնվենք, ժողովրդավարությունն էլ չի աշխատում։ Մեր վարած քաղաքականությամբ մեր գլխին սարքում ենք՝ նոր թշնամիներ ձեռք բերելով, մեծ աղետի շեմին ենք կանգնած, ինչպե՞ս ենք դուրս գալու»,-ավելացրեց Խաչատրյանը։

Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ Խաչատրյանը նկատեց որ հիմա գահավիժման ընթացք է և իշխանափոխությունը հնարավորություն կտար այն կանգնեցնել․ «Մեկ - մեկ մտածում եմ, որ ընդդիմությունը չի ուզում իշխանության գալ, իրեն ձեռնտու չէ իշխանություն վերցնել ու նոր մեղքերի տակ մտնել, ձև է անում, թե իշխանություն է ուզում, այլապես՝ այլ քայլեր կաներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ