Ամփոփվել են Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

քաղաքապետարան

Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհուրդն ամփոփել է Երևանի 2022թ. բյուջեի, տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց առումով սահմանված արտոնությունների, նաև քաղաքի զարգացման 2022 թվականի ծրագրի նախագծերի հանրային քննարկման արդյունքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Նշվել է, որ առցանց և առձեռն տարբերակով քաղաքացիներից ստացվել է 41 առաջարկ և դիտողություն: Ի դեպ, բաց լսումներին մասնակցել է 9 հոգի:

Ներկայացված առաջարկների մի մասը քաղաքապետարանն արդեն իսկ ընդգրկել էր հաջորդ տարվա ծրագրերում: Նշենք նաև, որ որոշ առաջարկներ էլ եղել են համայնքի լիազորություններից դուրս, սակայն քաղաքապետարանը պատրաստ է դրանք ևս քննարկել պատկան կառույցների հետ:

Ներկայացված նախագծերը կներկայացվեն ավագանու առաջիկա քննարկմանը:

--00--ԱԹ