Արման Հակոբյանը հետ է կանչվել Բրազիլիայում, Կոլումբիայում և Բոլիվիայում ՀՀ դեսպանի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16,  24 News

նախագահ

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արման Հակոբյանին Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում, Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Արման Հակոբյանին հետ կանչել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում, Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

--00—ՄՀ