Պայթյուն Շիրակում 18-ամյա տղան հիվանդանոց է տեղափոխվել զորամասի և գերեզմանների հարևան տարածքից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

պայթյուն

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:30-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով  իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գյումրիի բնակիչ, 18-այա Տիգրան Ու.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող զորամասի և գերեզմանների  հարակից ճանապարհից: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն:  Ոստիկաններն արդեն հայտնաբերել են դեպքի վարը, որտեղ սահմանազատել են տարածքը և այս պահին աշխատում են փորձաքրեագետները:

Փաստի առիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

--00--ԱԹ