Հունվարի 1-ից սննդի, մշակութային և ժամանցի վայրերում մուտքը կլինի բացասական թեստով կամ պատվաստմամբ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29,  24 News

 Հունվարի 1-ից հանրային սննդի, մշակութային միջոցառումների, համերգների և այլ վայրերում քաղաքացիների մուտքը կարող է լինել ՊՇՌ բացասական թեստի արդյունքով կամ  պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքով։ Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Սահմանափակող միջոցառումները գուցե որոշակի անհարմարություններ առաջացնում են, բայց  նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը, կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցների գնալ»,- նշեց նախարարը։

--00—ՄՀ

Տեսանյութեր