ՀՀ իշխանությունները հրաժարվում են ցանկացած հակաթուրքական գործընթացից․ Սուրեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ուրեն

Հայաստանի իշխանությունները հրաժարվում են ցանկացած հակաթուրքական գործընթացից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Կարծում եմ՝ նկատել եք, որ որևէ հակաթուրքական ֆորմալ կամ ոչ ֆորմալ պլատֆորմների, միջազգային ալիանսների և ձևաչափերի Հայաստանի իշխանությունները չեն միանում: Հենց այս հրաժարման արդյունքում են իշխանությունները միջնորդների փնտրտուքի մեջ մտել՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու խնդրանքով: Սա իրողություն է, որը չի կարելի հերքել:

Առավել մտահոգիչ է սակայն այն, որ իշխանությունները նաև դադարեցրել են որևէ ձևով դիմագրավել և որևէ ձևով հակադրվել և զսպել (Countering) Թուրքիային: Հակադրումը միջազգային հարաբերություններում բնորոշ է նույնիսկ բարեկամ, բայց մրցակից երկրներին՝ անձնական շահն առաջ տանելու նպատակով: Սա էլ նշանակում է վայր դնել Թուրքիայի դեմ ունեցած բոլոր հնարավորությունները, ինչ որ փուլում բանակցությունների ժամանակ զրկված լինելով բոլոր գործիքներից՝ մնալով միակողմանի զիջումների դաշտում:

Ըստ էության, Հայաստանը դադարել է Թուրքիայի համար գլխացավանք լինելը, իսկ Թուրքիան չի դադարել Հայաստանին թշնամի համարելը»,- գրել է Սարգսյանը:

--00—ԼՄ