Կոտայքի մարզում «Նիվան» մխրճվել է ՄԱԶ-ի մեջ․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ю

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Գառնի գյուղի սկզբնամասում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 59-ամյա Անահիտ Ի-ի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և 41-ամյա Աղվան Մ-ի վարած ՄԱԶ մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyаn.com-ը, վթարի հետևանքով «Նիվայի» վարորդն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 54-ամյա Վարդան Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

--00--ԱՀ