Պատմության մեջ առաջին անգամ ՀՀ նախագահը հարցազրույց է տվել Սաուդյան Արաբիան ներկայացնող լրատվամիջոցի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

նախագահ հարցազրույց

Այս տարվա հոկտեմբերի 26-ին նախագահ Արմեն Սարգսյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցը կատարեց Սաուդյան Արաբիա՝ արաբական և իսլամական աշխարհի առանցքային երկրներից մեկը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: 

Այցից կարճ ժամանակ անց առաջին անգամ Հայաստանում էր  Սաուդյան Արաբիայում տեղակայված Մերձավոր Արևելքի  առաջատար անգլալեզու օրաթերթի՝ ArabNews-ի գլխավոր խմբագիր Ֆեյսալ Աբբասը: 

Պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանի Հանրապետության նախագահը հարցազրույց է տվել Սաուդյան Արաբիան ներկայացնող լրատվամիջոցի: 

Arab News - ի գլխավոր խմբագիր Ֆեյսալ Աբբասի հետ  ընդարձակ  հարցազրույցում նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները զարգացնելու, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, տարածաշրջանային վերջին զարգացումների և մի շարք այլ հարցերի շուրջ:

Հարցազրույցը՝ շուտով:

--00--ԱԹ