ՍԴ-ն արձանագրել է՝ պետությունը ՊՇՌ թեստերի ծախսերը կարող է վերցնել և չվերցնել իր վրա․ պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

արամ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Հրապարակվեց ՍԴ որոշումը: Առողջապահության նախարարը կամ կառավարության ցանկացած պաշտոնյա պարտավոր է ընկալել Հայ մարդու նկատմամբ, ԻՐԱՎԱԽԱԽՏ ու ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ վարքագիծը ու անխուսափելի պետք է լինեն հետևանքները.

1) ՍԴ-ն հստակ է ասում, որ ծախսերի բեռը հրամանով աշխատողների վրա չէր կարող դրվել, բայց թե ում վրա պետք է լինի ՍԴ գործառույթը չէ, ինչը բնական է:

2) Հրամանը այլ խնդրահարույց դրույթներ ունի, որոնց մանրամասն անդրադարձ է կատարվել:

3) ՍԴ-ն արձանագրել է, որ Պետությունը կարող է ծախսերը ՊՇՌ թեստերի` վերցնել իր վրա, կարող է և չվերցնել, բայց իրավիճակը ԵՆԹԱԴՐՈւՄ Է «հանրային աջակցություն՝ սոցիալական համերաշխության օրակարգով»..:

4) ՍԴ-ն իրավացիորեն կարևորել է նաև պատվաստումային քաղաքականությունը և որոշակիորեն նշել դրա առկա թերությունները Հայաստանում»:

--00—ԼՄ