ՍԴ որոշման ուժով Արմեն Չարչյանն անհապաղ պետք է ազատ արձակվի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

չարչյան

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը։ Այդ որոշման ուժով ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանն անհապահ պետք է ազատ արձակվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Հենց այս պահին պատրաստվում եմ ներկայացնել դատարանին միջնորդություն անհապահ դատական նիստ հրավիրելու եւ Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով»,- գրել է Ալեքսանյանը:

--00--ԱՀ