ՀՀ տարածքում և Արցախում հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

նկար

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկանում ենք, որ մայրաքաղաքում և մարզերում այսօր, հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ճանապարհներին գիշերը և առավոտյան սպասվում է մերկասառույց:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը 5-7-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

--00—ԼՄ